Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2017-ի պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2017-ի պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը
08.12.2016 | 17:10

ԱԺ-ն 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց «ՀՀ 2017-ի պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը, որով 2017-ին կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական իրական աճ։ Ակնկալվում է, որ բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22,4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ: 2017-ին ևս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները: Պետբյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ:


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց, որ իրենց պատգամավորները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, Տիգրան ՈՒրիխանյանը կոչ արեց «դրայվով դեմ քվեարկել բյուջեին»։


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ը նույնպես դեմ է քվեարկելու նախագծին, որովհետև դրանով կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ևս կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ